Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա

Օգոստոս 08,2017 13:17

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում “Մայրական կապիտալի” հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։

Այսուհետ ֆիզիկական անձը, ով ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի “Մայրական կապիտալի” հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով: Վարկը ձևակերպվում և տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

Վարկատեսակի հիմնական պայմաններ․

• Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև ընթացիկ տարվա վերջ:
• Վարկի նվազագույն գումարը կազմում է 25 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100 հազ․ ՀՀ դրամ:
• Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 0%:
• Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճար՝ 1000 ՀՀ դրամ:
• Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 2,5% վարկի գումարից:

Վարկը տրամադրվում է ակնթարթորեն հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ քարտի թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:

Սպառողական վարկերի տրամադրման պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031