Լրահոս
Օրվա լրահոսը

«Խմած են եղել, դա է ամբողջ խնդիրն եղել». Քաղաքապետը՝ հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության մասին

Օգոստոս 08,2017 14:05

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը (լուսանկարը՝ «Հետքի») նախօրեին իրենց քաղաքում հոգեհացից հետո տեղի ունեցած դանակահարության պատճառների մասին շատ տեղեկություններ չունի: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դանակահարության հետեւանքով սպանված 27-ամյա երիտասարդը շատ խելացի ու հարգված երիտասարդ էր: Դանակահարվածն ու դանակահարողը հարեւաններ են եղել:

«Խելացի երեխա էր: Գնացել էին հարեւանի հոգեհացին, չեմ կարող ասել՝ ինչի համար են վիճել, դա պետք է նախաքննությունն որոշի: Դիլիջանում բոլորը ափսոսանքով են խոսում դեպքի մասին, որովհետեւ տղաները խմած են եղել, դա է ամբողջ խնդիրն եղել: Թե չէ այսքան տարի որպես հարեւաններ շատ նորմալ ապրել են»,- ասաց պարոն Սանթրոսյանը:

Նրա տեղեկություններով, դանակահարության մեջ մեղադրվողն էլ է երիտասարդ: Սպանվածի ու սպանության մեջ մեղադրվողի մասին Դիլիջանի քաղաքապետն այլ մանրամասներ չհայտնեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031