Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱԾ-ը դաբաղի վերաբերյալ չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից

Օգոստոս 08,2017 15:18

Այսօր` 08.08.2017թ, «Առավոտ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել «Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել» վերնագրով, որում Դսեղի համայնքապետը հայտնել է, թե «գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով»:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից: Հանրապետությունում կենդանիների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն է, որի կողմից կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չունենք:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել, հետևաբար հրապարակման մեջ նշված տեղեկությունները հիմնավորված չեն, առավել ևս՝ առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է լրատվամիջոցի կողմից հրապարակված ահազանգը:

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031