Լրահոս
Օրվա լրահոսը

«Զղջում եմ, անպայման պիտի ցավակցե՞մ». 22-ամյա երիտասարդին սպանած դպրոցի տնօրեն (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 17:53

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում 22-ամյա սպանված երիտասարդի՝ Լեւոն Սահակյանի հարազատները նեղսրտում էին, որ իրենց որդու կյանքը խլած Վահան Ղազարյանը, որը «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրենն էր, որդուն դանակահարելուց, սպանելուց հետո անգամ ներողություն չի խնդրել, ոչ էլ նրա հարազատերն են այդ քայլն արել:

Հիշեցնենք, որ Վահան Ղազարյանը դանակահարել էր Լեւոն Սահակյանին, երբ վերջինս պահանջել էր դպրոցի տնօրենից իր նշանածի 6 ամսվա աշխատավարձի պարտքը տալ, որը կազմում է 120 հազար դրամ: Ներկայումս գործը դատական փուլում է եւ մինչ նիստը կսկսվեր՝ Aravot.am-ը երիտասարդի սպանության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենին հարցրեց՝ չե՞ք զղջում ձեր արածի համար: Նա պատասխանեց՝ «Զղջում եմ»:

Մեր հարցին՝ սպանված երիտասարդի հարազատները, ծնողները ասում են, որ դուք այդ զղջման զգացողությունը չունեք, որեւէ կերպ իրենց անգամ չեք ցավակցել, ինչո՞ւ նման քայլ չեք արել՝ նա պատասխանեց. «Անպայման պիտի ցավակցե՞մ»:

Վահան Ղազարյանը վստահեցրեց, որ ինքը միջադեպի եւ կատարվածի համար ցավում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031