Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները

Օգոստոս 08,2017 19:22

Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017 թվականի առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները:

ԿՌԲՀ նախագահ Սահակ Օհանյանը մանրամասն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, զինվորական ծառայության պիտանելիության որոշման նպատակով անցկացված փորձաքննությունների արդյունքներին և համեմատական զուգահեռներ է անցկացրել նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների հետ։ Նա նաև ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված որոշ առաջարկներ, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։

Ամփոփելով հաշվետվությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինվորական ծառայության պիտանելիության և զինծառայողների առողջական վիճակի օբյեկտիվ գնահատման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցման տեսանկյունից բարձր է գնահատել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի իրականացրած բժշկական փորձաքննությունների նշանակությունը, ինչպես նաև կարևորել է ԿՌԲՀ աշխատանքների որոշ ուղղություններում նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031