Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղալիք գնելիս փաստաթուղթ պահանջեք. մասնագետ (տեսանյութ). Ա1+

Օգոստոս 08,2017 20:17

Մանկական խաղալիքների  շուկան  Հայաստանում վերահսկելի չէ: Շուկայի վերահսկողության տեսչությունն, ըստ մասնագետների, չի կատարում իր պարտականությունները, արդյունքում շուկա են մտնում անորակ ու առանց սերտիֆիկատի խաղալիքներ:

Խաղալիքներից առավել վտանգավոր են համարվում ֆտալատներ պարունակողները: Դրանք կարող են էնդոկրինային համակարգի խախտումներ առաջացնել։ Սակայն առաջին հայացքից  հնարավոր չէ պարզել` խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիք գնելիս անպայման փաստաթուղթ պահանջել։

Որակից ոչ պակաս կարեւոր են նաեւ խաղալիքների ձեւն ու չափը: Դրանք նույնպես կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա:

«Տրավմաներով  շատ են բերում երեխաներ, նրանք մագնիս են կուլ տալիս, փոքր իրեր են կուլ տալիս, կամ մտցնում են քթանցքն ու ականջը: Պետք է չափազանց ուշադիր լինել: Եթե երեխան մագնիս կուլ տա, կլինի աղիքների անանցանելիություն, եւ պետք կլինի վիրահատական միջամտություն»,- նշում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031