Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնածավալ շինարարություն Թալիշում

Օգոստոս 10,2017 18:44

Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել:

Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում  շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության  հիմքի կառուցումը:

17 առանձնատներում արդեն  իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում`այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ:

Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը  շուտով նոր տեսք ու շուք կստանա:

Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, իսկ այսօր խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ`որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին:

ԼՂՀ Քաղաքաշինության Նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Թալիշը ունի ռազմավարական նշանակություն Արցախի համար: Այդ պատճառով անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք գյուղի և գյուղացիների նկատմամբ: Գյուղի զարգացման գործընթացները պետք է լինեն ժամանակի ոգուն համապատասխան ու պետք է հաշվի առնել բոլոր առանձնահատկությունները: Հին մոթոդով ղեկավարելը չի կարող նպաստել գյուղի զարգացմանը: Պետք են նոր կադրեր և նոր մոտեցումներ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031