Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության հաջորդ փուլ անցնելու վատ շանսեր չունի

Օգոստոս 11,2017 10:40

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին՝ անցկացրած երեք հանդիպումներում տարել է երկու հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի թիմը  խմբի ֆավորիտ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ միասին վաստակել է հինգ միավոր եւ միայն գնդակների տարբերությամբ է «A» խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում երկրորդ հորիզոնականը:Մեկնարկն այսպիսի լուրջ մրցաշարում, անկասկած, հաջող է:

Սակայն հիմնական իրադարձությունները դեռ առջեւում են, քանի որ մեր հավաքականը օգոստոսի 12-ին եւ 16-ին մրցակցի խաղադաշտում պետք է հանդիպի, համապատասխանաբար, Սլովակիայի եւ Շվեդիայի ընտրանիների հետ (Երեւանում Հայաստանը վստահ առավելության էր հասել երկու երկրների նկատմամբ), իսկ վերջին խաղում օգոստոսի 19-ին կհյուրընկալի Բոսնիա եւ Հերցեգովինային:«A» խմբի մրցաշարային աղյուսակը երեք տուրից հետո:1. Բոսնիա եւ Հերցեգովինա 3 2 1 255-237 52. Հայաստան 3 2 1 242-228 53. Շվեդիա 3 1 2 209-223 44. Սլովակիա 3 1 2 200-218 4Մրցումային երրորդ օրը Բոսնիա եւ Հերցեգովինայից կրած ցավալի պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը անդրադարձել է այդ հանդիպմանը:«Խաղի մասին պետք է նշել երկու կարեւոր հանգամանք: Նախ՝ մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Երկրորդ՝ մեծ ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ Թավաքալյանը եւ Մկրտիչյանը բավական արագ 3-ական տուգանային միավոր ստացան: Պետք է վերլուծենք մեր սխալները եւ հետեւություններ անենք:Այժմ մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- Բավցեւիչի խոսքը մեջբերել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ փուլ մեր խմբից անցնելու են առաջին երկու տեղերն զբաղեցրած հավաքականները:

Հայաստանն այդ խնդիրը լուծելու բավական լավ հնարավորություններ ունի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031