Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել, որի երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է բերվել (Տեսանյութ)

Օգոստոս 14,2017 15:20

ՄՈՍԿՎԱ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ 2017թ. — Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է ՍԲ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումը տեղի հայերի ջանքերով մոտ 10 տարի է տևել:

Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է բերվել:

Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերով, Ռուսաստանում այս պահին 47 հայկական եկեղեցի է գործում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հերթական էժանագին ու տգետ ցուցամոլությունը says:

    Հերթական էժանագին ու տգետ ցուցամոլությունը, որը անբուժելի քաղցգեղի նման մեր նյութական կարողությունները բզկտում, թուլացնում ու փոշիացնում է արդեն քանի – քանի հարյուրամյակներ: Արդյունքում մի հիսուն կամ հարյուր տարի հետո մի դատարկ ու լքված պատմամշակույթային շինություն կդառնա, հետո կմոռացվի, կքանդվի ու կանհետանա, ահա և վերջ: Հազարավոր օրինակներ ունենք աշխարհի չորս ծագերում: Սակայն հասարակ ժողովրդի մեծ մասը տգետ ու անկիրթ է, իսկ մեծեր կոչված հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների մեծ մասը՝ անհեռատես, ցուցամոլ ու դատարկագլուխ էծեր: Ես իհարկե հայ մշակույթի պահպանման ու տարածման դեմ չեմ, այլ այն կարծիքին, որ մեզ այլևս նոր որակի ռազմավարություն ու մտածելակերպ է անհրաժեշտ, քանզի այսօր և մոտ ապագային մենք նոր մարտահրավերների արջև ենք կանգնած:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031