Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառի տակ հայտնաբերված նորածինը գանգուղեղային տրավմայով է տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոս 15,2017 12:18 Share

Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը երեկ այցելել է Երեւանի հիվանդանոցներից մեկում գտնվող այն երեխային, որին նախօրեին հայտնաբերել էին իրենց գյուղի ծառի տակ: Նա Aravot.am-ին պատմեց, որ երեխան իգական սեռի է, նորածին եւ որոշակի առողջական խնդիրներ ունի:

«Գլխուղեղային տրավմա է ստացել, բայց վիճակը ծանր չէ, նորմալ  քաշով երեխա է: Բժիշկներն ասում են՝ տրավման կամ ծանր ծննդաբերության հետեւանք է,  կամ ընկնելու»,- ասաց գյուղապետը:

Թե ում երեխան կարող է լինել, գյուղապետն ասաց՝ չգիտեն, առայժմ նախաքննական մարմինը զննում է բոլոր գրանցված հղիներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել