Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտանում պայթյունից մահացած գյուղացին մենակ չի եղել

Օգոստոս 15,2017 16:20

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այսօր վաղ առավոտյան պայթյունից մահացած  59-ամյա Հրաչիկ Ալթունյանը անասնապահ էր, գյուղապետի բնութագրմամբ՝ «խելոք տղա, իր աշխատանքով ապրող մարդ»:
Ֆանտանի գյուղապետը՝ Նորայր Կարապետյանը, Aravot.am-ին պատմեց, որ դեպքից իրեն շատ բան հայտնի չէ, միայն գիտի՝ վաղ առավոտյան Ալթունյանը համագյուղացու հետ իրենց անասուններին գյուղի հովվի մոտ տանելիս են եղել. «Երկու ընկեր ճանապարհին ինչ-որ կասկածելի իր են գտել, գյուղ են եկել՝ թաղային կանչեն»:

Ըստ գյուղապետի՝ Հրաչիկ Ալթունյանը ճանապարհից հետ է դարձել, անծանոթ իրը վերցրել, սկսել ուսումնասիրել, ինչն էլ հենց ձեռքում պայթել է:

Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ահազանգ են ստացել ժամը 07:00-ին այն մասին, որ Ֆանտան գյուղում պայթյուն է եղել, ինչի հետեւանքով 1 տղամարդ մահացել է: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է քննություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031