Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո պատրիարք Զավենին սպանել են Երուսաղեմի ճանապարհին. aliq.ge

Օգոստոս 21,2017 11:20

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 23-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» պարբերականներում, 1916 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/11/6 #248

Պարտքի կանխիկացում

Արզրումի (Էրզրումի) շինություններից մեկում պահված է Արզրումի փախստականների մեծաքանակ թանկարժեք իրեր: Այդ պատճառով Արզրում է ուղևորվել Օտոման բանկի տնօրեն Ջորջ Ալգարդը, ով պետք է պարզի` արդյո՞ք այդ իրերը պատկանում են բանկի պարտքատերերին:

Ժողովրդական թերթիկ 1916/11/8 #717

Հայերի կյանքը

1914 թվականի դեկտեմբերի 17-ին Արդվինի մարզի հայկական գյուղերից մեկում կանանց և երեխաներին մեծ փորձություն էր սպասվում թշնամուց: Այդ ժամանակ գլուխ է բարձրացրել զինվոր Հովսեփ Դավիթի Կղանչավելին և իր փոքր զորքով փորձությունից փրկել հայ կանանց ու երեխաններին: Այս նվիրյալ հերոսը, ով մոտ երկու հարյուր երեխա է փրկել եւ ովքեր այժմ հանգիստ սովորում են ուսումնարանում, մահացել է: Հայկական թերթը նշում է այս ամենի մասին և կոչ անում թերթեր ու գրքեր ուղարկել Կղանչավելիի անունը հիշատակելու համար գյուղում կառուցված գրադարանին: Գրադարանում կախված է Կղանչավելիի մեծադիր նկարը:

«Հորիզոն»-ի խոսքերով, Ռումինիայի հայ փախստականներից շատերն անտանելի վիճակում են հայտնվել: Հատկապես վտանգված են Դոբրունջի փախստականները։ Պարզվում է` փախստականներին հետևել է գերմանա-բուլղարական հեծելազորն ու ճշտել, թե արդյոք հայեր կան։ Եթե հայ էր լինում, ձերբակալում էին և տանում: Փախստականներին Ռուսաստան գնալու և այնտեղ ապրելու իրավունք են տվել:

Վրաստան 1916/11/9 #250

Օգնություն փախստականներին
Բարեգործական միության ղեկավար մարմինը փախստականների գործերով զբաղվող գլխավոր հոգաբարձու գեներալ Թամամշևին ծավալուն նամակ է ուղարկել: Ղեկավարությունը տեղեկացնում է, որ Ախալցիխեի մարզում 600 փախստական է հաշվվում՝ 400 չափահաս և 200 երեխա, իսկ Արդահանի նահանգում՝ 800 փախստական՝ 500 չափահաս և 300 երեխա: Այս փախստականներին պահելու համար ղեկավարությունը մինչև հունվարի 1-ը գեներալ Թամամշևից 14.200 մանեթ է խնդրել:

 

Նյութի մանրամասները կարդացեք aliq.geի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031