Լրահոս
Օրվա լրահոսը

««Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը». Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 23,2017 12:12

Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» կարևոր դեր ունի երիտասարդների ազգային, հայրենասիրական արժեհամակարգի ձևավորման գործում: ««Բազե»-ն անկախ Հայաստանի երիտասարդական կարևորագույն և կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է, և երիտասարդները միասին են խթանում այդ առաջընթացը:

«Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031