Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Պաստերելոզ » հիվանդությունը հանվել է պետպատվերից,սարերում կովերը սատկել են

Օգոստոս 24,2017 16:35 Share

Լոռու մարզի Դսեղ եւ Դեբեդ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու մասին լուրերի տարածվելուց հետո խոսակցություններ եղան, թե  իբր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում խոշոր եղջերավոր անասունների դաբաղով հիվանդացության դեպք է եղել: Անասնաբուժական պետական ծառայության համաճարակաբան Ռուսլան Մախսուդյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու ոչ մի դեպք չի եղել: Եղել է «Խշխշուկ» հիվանդությունից խոշոր եղջերավոր անասունի անկման մեկ դեպք: Այդ անասունը այլ մարզից է գնվել եւ Նոյեմբերյան ներկրվել, հիվանդության օջախը Նոյեմբերյանի սարերում չի եղել:

Ռ. Մախսուդյանն ասաց, որ Նոյեմբերյանի սարերում եղել է «Պաստերելոզ » հիվանդությամբ հիվանդանալու 7 դեպք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 5 դեպքում հնարավոր է եղել փրկել հիվանդ անասունը, 2 անասունի անկում է եղել: Անկված անասունները թաղվել են, ախտահանում է կատարվել: Համաճարակաբան Մախսուդյանը հայտնեց, որ «Պաստերելոզ» հիվանդությունը նախկինում ներառված է եղել այն 7 հիվանդությունների շարքում, որի դեմ պետպատվերով անասունների պատվաստումներ են կատարվել: Այս տարի, գյուղնախարարության որոշմամբ, այդ հիվանդությունը հանվել է պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկից , դրա դեմ պատվաստումներ կատարելը մնացել է անասնատերերի կամքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել