Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանի խորհուրդը` դպրոցահասակ երեխաների ծնողներին

Օգոստոս 24,2017 19:00

Լիլիթ Խաչատրյանը դպրոցահասակ երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս ամառային արձակուրդներից հետո երեխային նախապատրաստել դպրոցին:

«Ամռանը, երբ երեխան շատ ազատ ժամանակ է ունենում, միայն տրվում է առօրյա հաճույքներին, անում այն, ինչ ուզում է, միանգամից անցում կատարելը դպրոցական կյանքին, շատ բարդ է, ու երեխաների համար այդ կտրուկ անցումից կարող են բարդություններ առաջանալ, հատկապես այն դեպքում, երբ ծնողներն այդքան էլ չեն կարողանում օգնել իրենց երեխաներին ու համապատասխան փուլերն ապահովեն»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց հոգեբանը:

Ըստ նրա` դպրոց գնալու նախապատրաստական աշխատանքների մեջ է մտնում օրինակ երեխաների հետ դպրոցական պարագաների գնումները: Հոգեբանի խոսքով, դա երեխային կօգնի ավելի արագ գիտակցել, որ շուտով դպրոց է գնալու: Նա նաեւ ասաց, որ ոչ մի դեպքում չի կարելի դպրոցից տուն եկող երեխային միանգամից նստեցնել դաս սովորելու կամ նրան հարցախեղդ անել` ինչ եղավ դպրոցում, կամ էլ միանգամից տանել լրացուցիչ պարապմունքի. «Սա բարդացնում է երեխայի հարմարմանը դպրոցին: Պետք հասկանալ, որ երեխան նոր է գնում դպրոց ու գոնե առաջին ամիսը նրան հանգիստ թողնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031