Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանն այսուհետեւ կարող է տեսակցել հարազատներին

Օգոստոս 25,2017 14:25

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մուսների գործով» դատական նիստում այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քննության առավ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ տեսակցությունների արգելքը վերացնելու հարցը եւ որոշեց այն բավարարել:

Դատավորը հայտնեց, որ Սեֆիլյանի հարազատները, մասնավորապես՝ կինը եւ երկու զավակները, այսուհետեւ կարող են տեսակցել նրան:

Դատարանի համապատասխան գրությունը կուղարկվի «Արմավիր» ՔԿՀ պետին: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031