Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցներին արգելվեց տեսանկարել Սեֆիլյանի գործով դատաքննությունը

Օգոստոս 25,2017 16:15

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ  մյուսների» գործը մտավ դատաքննության փուլ: Առաջիկայում հարցաքննվելու են վկաները: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդություն արեց՝ լրատվամիջոցներին հաջորդիվ արգելել տեսանկարահանել դատաքննության ընթացքը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց: Միեւնույն ժամանակ, պարզ չեղավ՝ լուսանկարելը եւս արգելվում է, թե ոչ:

Հատկանշական է, որ ամբաստանյալների պաշտպաններից ոչ ոք, այդ թվում՝ Կարեն Հակոբյան, Աննա Ջուվանովա, Մարինե Թովմասյան, չառարկեց միջնորդության դեմ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031