Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի մի քանի բնակավայրերի բնակիչներին տարհանում են ռազմամթերքի պահեստի պայթյունի եւ հրդեհի պատճառով

Օգոստոս 27,2017 14:57

Ադրբեջանական Գիլյազի բնակավայրում ռազմամթերքի պահեստի պայթյունից ու բռնկված հրդեհից հետո բնակչությունը տարհանվում է: Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ`պայթյունի ժամանակ արկերն ընկել էն տների վրա եւ հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

«Վեդոմոստի»-ն էլ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, տեղեկացնում է՝  պայթյունի եւ հրդեհի պատճառով տարհանվում են ռազմամթերքի հարեւանությամբ գտնվող ոչ միայն Գիլյազիի, այլ նաեւ Սիտալչայի եւ մի քանի այլ բնակավայրերի բնակիչներին: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներկա պահին տուժածներ եւ զոհվածներ չկան:

Սակայն, «Ռիա-Նովոստին» հղում անելով` Ադրբեջանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, տեղեկացրել է, որ 6 մարդ տուժել է. Նրանք ստացել են բեկորային վնասվածքներ ու հոսպիտալացվել են:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Հարգելի Նելլի ԲԱԲԱՅԱՆ, Ձեր վերջին նախադասությունը հետեվյալն է․ “Նրանք հոսպիտալացվել են եւ ստացել են բեկորային վնասվածքներ:”
    Գուցե հակառա՞կը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031