Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգլանդը հասկացրեց, որ սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները». քաղաքագետ (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 13:54

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի փոփոխություն չի նախանշում: «Շփման գծում բռնության մակարդակը պահպանվում է: Իրավիճակը նույնն է լինելու նաեւ առաջիկայում»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Իսկանդարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունում ոչ մի նորություն չի տեսնում. «Անհատը, որը հեռանում է համանախագահի պաշտոնից, կրկնեց «Մադրիդյան սկզբունքները»: Հասկացրեց, որ սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», իսկ ինչ որ մեկը կասկածո՞ւմ էր»:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին, Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ նա փորձառու է, սակայն անձի փոփոխությամբ պետք չէ սպասել մեծ տեղաշարժերի:

Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ այսօր մամուլում տարածված լուրն այն մասին, որ առաջիկայում հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները. «Դա չի կարող խիստ ազդել հակամարտության վրա, հակամարտությունը քաղաքական է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031