Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրդեհ թերևս չէր լինի, եթե տեղամասի պետին աշխատանքից չազատեին». «Ա1+» (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 20:30

«Նաիրիտում» այսօր տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի մասին տեղեկություններ ստանալու համար  «Ա1+»-ը հարցեր է ուղղել  «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանին։

Ի՞նչ է իրականում այրվում և ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։

«Հուլիսի 1-ից 20 հոգու ազատեցին աշխատանքից՝ համարելով, որ այս մարդիկ կարեւոր նշանակություն չունեն գործարանում, դրանցից մեկը հենց այս տեղամասի պետն էր, որը  տեղամասի անվտանգությունն էր ապահովում,-ասում է Կարինե Շահվերդյանը։- Ես մտածում եմ, որ եթե տեղամասի պետը լիներ գործարանում, նա կիմանար ինչ է կատարվում, ու նման դեպք չէր լինի»։

«Գուցե ապամոնտաժման աշխատանքներ են եղել գործարանում, եւ մի փոքրիկ կայծից  ամեն ինչ սկսվել է, չգիտեմ, բայց այն, որ մասնագետներն այսօր գործարանում իրենց խոսքը չունեն եւ սնանկության կառավարիչը ինչ ուզում՝ անում է… ինքը ասել է՝ ինչ ուզեմ, կանեմ»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031