Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի արգելոցում ծխացող օջախները նվազում են

Օգոստոս 29,2017 10:56

Օգոստոսի 29-ին, ժամը 10:30-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները շարունակվում են:

Աշխատանքներին մասնակցում են 27 փրկարար, արգելոցի 14 աշխատակից:

Ժամը 09:42-ի դրությամբ հայտնաբերված է ծխացող 5 օջախ: Աշխատանքներում ներգրավված է նաև ДТ-75 տրակտոր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 09:03-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցում աշխատանքներն իրականացվել են 4 տեղամասերում («Կուժ Կարասի» կոչվող տարածք), որից 3 տեղամասերում հայտնաբերվել է հրդեհի 13 ծխացող օջախ, մեկը՝ բռնկումով (մոտ 200 քմ տարածքում):

Աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար,  արգելոցի 9 աշխատակից և ոստիկանության Արարատի բաժնից 5 ոստիկան:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գնդապետ Եմիշյանը, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան փ/ծ գնդապետ Հովակիմյանը, ՀՆՓԱԻ կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Գալստյանը, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի համատնօրեն փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Արարատի ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Մ.Մարգարյանը:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031