Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շատ ավելի լավ կլիներ, եթե Կարայանը ձեռքի հետ մեկ- երկու հասցե մատնանշեր. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 01,2017 12:10

Սուրեն Կարայանը երեկ ասել էր, թե քաղաքացիներն իրենց մաշկի վրա սկսել են զգալ կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճը. «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը։ Երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա է խոսում, որ տնտեսությունը զարգացել է։ Ու քաղաքացին դա զգում է իր մաշկի վրա, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զարգանում է զբոսաշրջությունը»։

Այո՛, այո՛, ճիշտ հասկացաք՝ Հայաստանի տնտեսությունը կրկին սկսել է վագրի թռիչքներով զարգանալ, եւ մարդիկ այդ ամենը զգում են իրենց մաշկի վրա։ Ու հիմա կարելի է Դիոգենեսի նման վառվող լապտերով շրջել Հայաստանի բնակավայրերով եւ որոնել իրենց մաշկի վրա այդ աներեւակայելի հաճույքը գեթ մի պահ զգացած մարդկանց։ Կամ կարելի է Հայաստանում «փնտրտուքի միամսյակ» հայտարարել ու այդպես որոնել երջանիկներին։

Շատ ավելի լավ կլիներ, եթե Կարայանը ձեռքի հետ մեկ- երկու հասցե մատնանշեր։ Ամեն դեպքում, հետաքրքիր է տեսնել նման մարդկանց։

Խոսքն, իհարկե, չի վերաբերում իշխանավորներին կամ նրանց մերձավոր հարազատներին։ Նրանք այսպես, թե այնպես իրենց մաշկի վրա դրական փոփոխությունները զգում են՝ ոչ թե տնտեսական աճին, այլ իրենց բարեկամների պաշտոնական առաջխաղացմանը զուգահեռ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930