Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում առաջին դասարան են հաճախել 2503 աշակերտ

Սեպտեմբեր 01,2017 18:25

Նոր ուսումնական տարում Արցախի դպրոցները  կունենան ընդհանուր 2503 առաջին դասարանցիներ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ կրթության գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, նշելով, որ նախորդ տարի  առաջին դասարան են հաճախել 2555 աշակերտ:
Խոսելով նոր ուսումնական տարվան ընդառաջ տարբեր դպրոցներում իրականացված վերանորոգումների մասին՝ փոխնախարարը նշեց. «Կատարվել են վերանորոգումներ հանրապետության որոշ դպրոցներում, ինչպես նաև կան դպրոցներ, որտեղ իրականացվել են հիմնանորոգումներ: Քաշաթաղի շրջանի Հակի և Իշխանաձորի համայնքների դպրոցներում կապիտալ վերանորոգումներ են կատարվել, իսկ  Ալաշկերտ համայնքում գրեթե նոր շենք է կառուցվում: Բացի այդ, ելնելով անհրաժեշտությունից, Արցախի տարբեր դպրոցներում իրականացվել են մասնակի վերանորոգումներ»:

Անդրադառնալով Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած թալիշեցիների դպրոց հաճախելուն՝ փոխնախարարը նշում է, որ դասապրոցեսների համար անհրաժեշտ մինիմալ պայմանները կան և դեռևս  այնտեղ կշարունակեն ուսումնառությունը, մինչ  Թալիշի վերականգնման ավարտը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    2500 աշակերտ և անկախ պետություն: Բարեբեր հողեր, դատարկ Շուշի քաղաք, կիսադատարկ շեներ: Սա ժողովրդագրական աղետ է: Հայ ժողովուրդը անընդհատ քչանում է: Չե՞ք վախենում, որ մի օր էլ կչքանա: Ես վախենում եմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930