Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Ցավոք սրտի, շնորհավորելու առիթ չկա»

Սեպտեմբեր 02,2017 10:31

Սեպտեմբերի 1-ին` Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից հետո, Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.

-Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի հավաքականի նոր դասավորության մասին։

-Ասեմ, որ մինչև կարմիր քարտն այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց։ Գնդակի կորուստը մի քիչ շատ էր մեր կիսադաշտում, ինչի պատճառով մրցակցին հնարավորություններ տվեցինք հակագրոհելու, բայց, ամեն դեպքում, մինչև հեռացումը մեր նախատեսված մարտավարությունը գործում էր։

-Ամեն դեպքում ուզում ենք շնորհավորել Ձեզ։ Թիմն արժանի խաղ ցուցադրեց անկախ արդյունքից։ Կարո՞ղ եք համարել, որ դուք գտաք այն կազմը, որը երկար ընտրում էիք։

-Ցավոք սրտի շնորհավորելու առիթ չկա, մենք խաղում ենք միավորներ վաստակելու համար, ինչն այսօր չստացվեց անել։ Ինչ վերաբերվում է մարտունակ կազմին, ապա թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք։

-Գոլը բաց թողեցինք խաղի վերջնամասում։ Կենտրոնացվածության պատճառով էր թե այլ խնդիր կար։

-Կարծում եմ հոգնածության հետևանք էր։ Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները, նույնիսկ գոլից հետո փորձեցին խաղը փրկել։ Կրկնում եմ, որ այսօր մենք արժանի էինք Բուխարեստից մեկ միավոր տանեինք։ Եթե օգտագործեինք մեր հնարավորություններն, ապա ուրիշ խաղ կստացվեր։

-Որևէ՞ ֆուտբոլիստի խաղից հիասթափված եք, օրինակ Մխիթարյանից։

-Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է, և մեր թիմը արեց ամեն ինչ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես։

-Ի՞նչն էր պատճառը, որ փոխարինման դուրս եկան երկու հարձակվող։

– Առաջինը` պաշտպաններ չունեինք, որ մտնեին դաշտ, իսկ երկրորդը` հոգեբանական առումով շատ կարևոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ և ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց։

Երեք օրից հետո խաղալու ենք Դանիայի հավաքականի հետ։ Ի՞նչ անել, որ թիմը ամբողջությամբ վերակագնվի և պատրաստ լինի այդ խաղին։

-Չհիասթափվել, պետք է հասցնենք վերականգվել, այն ինչ ցույց տվեցինք Ռումինիայի հետ առաջին խաղակեսում, պետք է անենք նույնը Դանիայի հետ 90 րոպեների ընթացքում, տանը, մեր երկրպագուների առջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930