Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցում կայծակից բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբեր 02,2017 14:22

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Գոտոզվանք գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը:

ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 02-ի ժամը11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աժխատակից և ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար: Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930