Լրահոս
Օրվա լրահոսը

Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում. Փասադենայի քաղաքապետ

Սեպտեմբեր 02,2017 15:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերրի Թորնկի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է Երևան քաղաքն ու մայրաքաղաքի կառավարման համակարգը՝ ընդգծելով, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու ուղղությամբ: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության դերն ու նշանակությունը հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Փասադենայի քաղաքապետի պատվիրակության կազմում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կարևոր դերակատարում ունեն Փասադենա քաղաքի կառավարման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Փասադենայի քաղաքապետ Թերրի Թորնկը նշել է, որ Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում: Կիսելով իր տպավորությունները Երևանի մասին, Փասադենայի քաղաքապետը նշել է, որ արդեն հասցրել է ուշ երեկոյան շրջել մայրաքաղաքում և համոզվել, որ Երևանը իսկապես ջերմ, անվտանգ ու հարմարավետ քաղաք է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930