Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Արկադի Համբարձումյանը կպատժվեն

Սեպտեմբեր 04,2017 12:34

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանը («ՍԱՍ-ի Արտակ»), Արայիկ Գրիգորյանը («Ավշարի Արայիկ»)  եւ Արկադի Համբարձումյանը («Դերժավայի Արկադիկ») կպատժվեն`հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար եւ անհարգելի բացակայելու համար: Այս մասին այսօր, հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին համապատասխան գրությունը կուղարկվի ԱԺ նախագահին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եւ ԱԺ խորհրդին կառաջարկի առաջիկա նիստերի օրակարգում ներառել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցին:

Այս նախագծով Հայաստանում արդեն երկու տարի գործող միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնին առաջարկվում է դիվանագիտական կարգավիճակ տալ`հաշվի առնելով միգրացիոն լրջագույն հոսքերը, մանավանդ նոյեմբերին Հայաստանը ստորագրելու է ԵՄ- հետ նոր համաձայնագիրն, այս կենտրոնի ծանրաբեռնվածությունն ավելանալու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930