Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվային դուր չի եկել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին. վրաց փորձագետ. aliq.ge

Սեպտեմբեր 05,2017 10:36

«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։

Ինչպես հաղորդել էինք, այս օրերին Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։

Ադելաշվիլին կարծում է, որ Հայաստանը փորձում է համագործակցել և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱՏՕ-ի հետ, ինչը, սակայն «դուր չի գալիս ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին»։ Հայաստանն առաջին անգամ այս տարի Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» («Արժանի գործընկեր-2017») բազմազգ զորավարժություններին, որից հրաժարվել էր Ադրբեջանը։

Նյութի մանրամասները կարդացեք aliq.ge-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930