Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններն ինչու չեն զիջել». ասմունքող Լիանա Զուրաբյանի հետ կատարվածի մասին

Սեպտեմբեր 06,2017 15:43

«Մի յոթ-ութ հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման պատճառը տեսախցիկների տեղադրումն է և այն, որ գումարով առանց սովորելու վարորդական վկայական են ստանում:

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Այս առիթով նա մանրամասնեց. «Վարորդական վկայականների քառասուն տոկոսն ուղղակի վաճառվում է աուկցիոնի պես՝ 90.000-150.000 դրամ: Պարոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ իրենց հարցումները վարորդների շրջանում ցույց են տալիս, որ բոլորը դժգոհ են, բոլորն էլ ասում են՝ քշող չկա. «Այս վիճակը սկսվել է 2012 թվականից, իսկ պատճառները երկուսն են: Առաջին, երբ տեսախցիկների ներդրումը պարզապես ծառայեց վարորդներին տուգանելուն, թեև դրանք շատ կարևոր բաներ են։ Այդ պայքարը, այդ հոգևոր տառապանքը, որը ես բիզնես-ցեղասպանություն եմ անվանում, ազդել է ժողովրդի վրա։ Ես մի 7-8 հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով։ Դա ատելություն սերմանեց պետություն-հասարակություն-վարորդ հարաբերություններում»։

Տիգրան Հովհաննիսյանը մտահոգված է, որ Հայաստանում նաև երթևեկության մշակույթ գոյություն չունի:

Ըստ նրա՝ խայտառակ պատկեր ունենք. «2013-2016 թվականներին մոտ հինգ հազար պատահար է եղել, որի տասը տոկոսն ավարտվել են զոհով»։

Անդրադառնալով աջ ղեկով մեքենաների խնդրին՝ Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Ավտոպարկի 10 տոկոսն աջ ղեկով մեքենաներն են։ Մեր հերոս աղջիկները վարորդական վկայականներ են ձեռք բերում ու նստում աջ ղեկին։ Հարց է, թե կարո՞ղ ենք ունենալ կազմակերպություններ, որոնք աջ ղեկը կփոխարինեն ձախով, արդյոք հնարավո՞ր է դա, չէ՞ որ ղեկը փոխելով՝ խախտվում են տեխնիկական բոլոր տվյալները: 2014-ից էլ ԵՏՄ մուտք գործելուց հետո աժիոտաժ է սկսել. բոլորը մեքենա են ներկրում, մինչև տարեվերջ ով ինչքան կարող է, մեքենա է ներկրում Ճապոնիայից»:

Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ՝ երթուղայինների վարորդների պահվածքը կփոխվի,ե թե նրանք աշխատավարձով աշխատեն, ոչ թե պլան կատարելու համար որսի դուրս գան:

Անդրադառնալով ասմունքող Լիանա Զուրաբյանի և ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին,  պարոն Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, հետո, երբ ծանոթացավ մանրամասներին, զարմացավ. «Համեմատելով Վրաստանի հետ՝ կարող եմ ասել, թե հնարավոր չէ մեր ոստիկանների հետ լեզու չգտնել: Չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններին ինչու չեն զիջել: Ուրեմն համակարգն արդեն փտում է: Պարոն Գասպարյանը պետք է հասկանա, որ համակարգը փտում է, և տեսուչները դրանում մեղավոր չեն: Նրանք էլ երթուղայինների վարորդների պես պլանով են աշխատում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930