Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ. «Այս պահին Ջաջուռ գյուղին հարակից տարածքում էլ է հրդեհ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 16:53

«Բյուրականում այս պահին 12 կիլոմետր պարագծով հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: Մոտ 535 հեկտար տարածքով է հրդեհը գնում, բայց դա չի նշանակում, որ այդքան տարածք է այրվում, ունենք 100 հեկտար վառված տարածք»,-այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանը:

Նրա վստահեցմամբ՝ «Ներկայումս Ջաջուռ գյուղի հարակից տարածքում այրվում է 5-6 հա տարածք: Հիմա միջոցներ են ձեռնարկվում, որ Ջաջուռ գյուղ չհասնի հրդեհը, երեւի որոշ ժամանակ անց, հաստատ կասենք, որ հրդեհը չի հասնելու անտառային հատված եւ չի հասնի գյուղ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գաբրիելյանի ներկայացմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրել են բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում նաեւ ՝ լաթերով ու ծառի ճյուղերով:

Մանրամասն՝ տեսանյութում

Թե որքան է անտառ է հրդեհվել, Գաբրիելյանն ասաց, որ ներկայումս չեն կարող ասել: Նա նաեւ վստահեցրեց՝ «Այնպես չէ, որ անտառները վառվելով գնում են: Մի քանի ծառ այրվել է: Տեղեր կան, որ հրդեհը գետնատարած հատվածով անցել է, բայց կանաչ տարածքը մնացել է»:

Պարոն Գաբրիելյանը վստահեցրեց՝ այրվում են հիմնականում խոտածածկ տարածքները, խոզանը, որը բարձր հրդեհավտանգ իրավիճակում բռնկվել է:

Aravot.am-ի այն հարցին, թե անտառում խոտհարքը որ գերատեսչության պարտավորությունն է, եթե այդ տարածքը գյուղացու տնօրինման տակ չէ, ապա ով պետք է չոր խոտը հնձի, որպեսզի կանխվեն հրդեհները, պարոն Գաբրիելյանը պատասխանեց, որ այս դեպքում գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթն էր խոտը հնձելն ու համապատասխան այլ գործողություններ իրականացնելը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Գաբրիելյանի, ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր 14 ահազանգ է ստացել խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին, իսկ սեպտեմբերի 6-ին՝ 28 խոտածածկ տարածքի հրդեհների մասին. «Բոլորին արձագանքել ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930