Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՄԹ դեսպան. «Սատարում ենք Մինսկի խմբին»

Սեպտեմբեր 11,2017 18:25

«Մենք աջակցել ենք իրականացնելու մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երկու կողմերում խաղաղության հասնելու ուղիները քննարկելու հնարավորություններին»,-«Կովկաս ինստիտուտի»՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին այսօր կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նա վստահեցրեց՝ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած ջանքերի համար: Ջուդիթ Ֆարնուորթը հայտնեց, որ դեսպանատունն առաջիկայում աշխատելու է այնպիսի ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք կնպաստեն հատկապես երիտասարդների շրջանում խաղաղության նախապատրաստման ուղղված քննարկումների ծավալմանը:

«Նրանք չեն հիշում եւ չգիտեն, թե ինչպիսին էր կյանքը մինչեւ Արցախյան հակամարտությունը»,-նկատեց դեսպանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930