Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնաթան Լակոտը՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան

Սեպտեմբեր 12,2017 20:12

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լակոտը: Համապատասխան հրամանագիրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է սեպտեմբերի 11-ին:

Ջոնաթան Լակոտն այդ պաշտոնում կփոխարինի Ժան Ֆրանսուա Շարպանտիեին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նոր դեսպանը 7 լեզվի է տիրապետում՝ ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:

Ջոնաթան Լակոտը մինչ նոր նշանակումը աշխատել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատանը որպես խորհրդական։

Ջոնաթան Լակոտը աշխատել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի գրասենյակում, Գերմանիայի, Չերնոգորիայի դեսպանատներում: Նոր դեսպանը 45 տարեկան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930