Լրահոս
Օրվա լրահոսը

2017-ի հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.3%–ով

Սեպտեմբեր 17,2017 19:10

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստան են այցելել 1.350.791 զբոսաշրջիկ, այցելությունների թիվը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ աճել է 24.3% -ով: 2016 թ. հունվար-հունիսին  այցելությունների ցուցանիշը կազմել է 1.086.466, 2015 թ. հունվար-հունիսին՝ 1.066.779: Այս մասին արձանագրված է կառավարության մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունում: Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները 2017 թ. հունվար-հունիսին  կազմել են 622.381, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ  գրանցելով 24.2 % աճ, 2016 թ. հունվար-հունիսին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118, իսկ 2015 թվականի նույն  ժամանակահատվածին՝  489.500:

Դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումը նպաստել է  զբոսաշրջության աճին, 2016 թվականի նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ սահմանային անցման կետերում կամ առցանց, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,

Այս տարվա մարտի 1-ից  ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով, իսկ Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից, Ճապոնիայի քաղաքացիների համար էլ այս տարվա  սեպտեմբերի 6-ից է սահմանվել  առանց մուտքի վիզայի ռեժիմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930