Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը միջազգային տնտեսական համաժողովում կպատմի ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել

Սեպտեմբեր 22,2017 12:48

Եկող տարի` 2018-ին մեր երկրում միջազգային տնտեսական համաժողով կկազմակերպվի: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով պետք է նախատեսվի հանձնաժողովի կազմը՝ փոխվարչապետի գլխավորությամբ եւ տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ:

«Մենք իրականում ուզում ենք տնտեսական եւ ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունի, համաշխարհային ճանաչում ստացած մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումներն ու պատկերացումները: Ինչպես նաեւ այդ հարթակում պետք է ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք եւ իրագործում ենք, որպեսզի կարողանանք ներկայացնել մեր պոտենցիալ գործընկերներին»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով. «Վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում մենք ներկայացրեցինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի եւ արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստը, որ մենք ունենք, դա առավել հասանելի դարձնելու խնդիրն է: Այդ պատճառով հարկավոր է մեր գիտական եւ տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին եւ ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930