Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիբիլիքսի» ցուցակի Արմեն Ազոյանն, ըստ վկաների, Դեխնավիին չի հարվածել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 20:11

Այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որ Հակոբ Նազարի-Դեխնավիի՝ 2015 թվականի՝ դեկտեմբերի վեցին՝ սահմանադրական հանրաքվեի օրը հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործով դատական հերթական նիստն էր, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարի-Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երեւան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն է գործադրել Արմեն Ազոյանի նկատմամբ, ինչի արդյունքում խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:

Մեղադրանքը Դեխանավիի նկատմամբ, առաջադրվել է Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասով՝ այն է բռնության կիրառմամբ հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելը: Ըստ մեղադրանքի, հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանը պնդում է, որ Դեխնավին իրեն հարվածել է:

Այսօրվա դատական նիստում, ինչպես Aravot.am-ին պատմեց Դեխնավիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը, հանձնաժողովի անդամը, որը, որպես վկա էր դատարանում, ցուցմունք տվեց, որ 4/01 ընտրատեղամասում քվեարկությունը չի դադարեցվել որեւէ միջադեպի պատճառով, եւ ընտրողները հանգիստ իրացրել են իրենց ընտրական իրավունքը. «Ունենք ընդամենը մեկ ցուցմունք՝ տուժող Արմեն Ազոյանինը, ըստ որի, փորձ է արվում հիմնավորել իբրեւ թե Դեխնավին հարված է հասցրել հանձնաժողովի նախագահին: Մյուս բոլոր վկաներն այլ ցուցմունք են տալիս, որ նման դեպք չի եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Գյուրջյանի խոսքերով՝ այս դատական գործընթացի ելքը դժվար է կանխագուշակել, սակայն, կան իրավական բոլոր հիմքերը, որով Դեխնավին պետք է արդարացվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Գյուրջյանը պատմեց, որ տուժող Արմեն Ազոյանը, որը ցուցմունք է տվել, թե՝ Դեխնավին իրեն հարվածել է, այս տարի ընտրություններից օրեր առաջ «Ելք»-ի հայտնաբերած «Զիբիլիքս» անվամբ հայտնի ցուցակում էր, որտեղ գումարային հարցեր էին շոշափվում.«Այդ հայտնի «Զիբիլիքս» ցուցակում Արմեն Ազոյանի անունն էլ կար: Ինչպես գիտեք, ըստ այդ գործի, ենթադրվում է ՀՀԿ-ի կողմից գումարներ էին բաժնվում ընտրությունների կազմակերպչական աշխատանքների համար»:

Ինչո՞ւ է Ազոյանը, որպես տուժող դիմել իրավապահներին, մեկնաբանում են Գյուրջյանն ու Դեխնավին:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում Դեխնավին պատմեց, որ դեպքի օրը ոստիկաններն իրեն անհիմն են տարել բաժին, մինչդեռ նրա փոխարեն ոստիկանները պետք է Ազոյանին տանեին ոստիկանական բաժանմունք:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին ժամը 16.00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031