Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես Արթուրի սպառնալիքներից չվախենայի, դեպքի մասին իրավապահներին կհայտնեի». Գեւորգ Զոհրաբյան

Հոկտեմբեր 09,2017 16:22

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը: Նրա պատմելով՝ Կարեն Վարդանյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել: Ինքը մի քանի անգամ գումար է տվել նրան՝ որպես ձեռքի ծախս, քանի որ Կարեն Վարդանյանը դժգոհում էր, որ ամիսներով ուշացնում են իր աշխատավարձը. «Մի օր էլ ասաց՝ որոշել է բնակարանն իմ անունով անել, ես լուրջ չընդունեցի, նա մի քանի օր անց էլ արեց նույն առաջարկը, եւ գնացինք նվիրատվության տեղեկանքը միասին վերցնելու…Նա միշտ խոսում էր Դուբայ մեկնելու մասին, ասում էր, որ ընկեր ունի այնտեղ ապրող»:

Գեւորգ Զոհրաբյանի խոսքով, ինքը Արթուր Միհրանյանի հետ Կարեն Վարդանյանի հետ մեկնել են Թբիլիսի` Կարեն Վարդանյանին Դուբայ ճանապարհելու, ճանապարհի կեսին Կարենը եւ Արթուրը սկսել են վիճել, վերջինս Կարեն Վարդանյանից պարտքով գումար է պահանջել. «Կարենն էլ ասաց, որ ճանապարհ է գնում, գումար չունի, նրանք սկսեցին վիճաբանել, հետո հայհոյանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Մի քանի անգամ ճանապարհին կանգնել ենք, առանձնացել, խոսել են միմյանց հետ, հետո Արթուրը քարով հարվածեց Կարենին: Հարվածից հետո տեսա, որ բան չեմ կարող անել, ես նեղացած ու ինչ-որ չափով վախեցած հեռացել եմ մեքենայից, մեկ այլ մեքենա եմ նստել, հետո նկատել եմ, որ պայուսակս Արթուրի մեքենայի մեջ եմ թողել: Հետո նկատեցի Արթուրին, վախեցած եկավ եւ ասաց, որ Կարենն այլեւս չկա, մեքենայի մեջ ա: Հետո գնացել ենք Արթուրի քեռու տուն, որ Արթուրը շորերը փոխի»:

Գեւորգ Զոհրաբյանի խոսքով, Արթուր Միհրանյանից վախենալու պատճառով է Կարեն Վարդանյանի սպանության մասին լռել.«Եթե ես Արթուրի սպառնալիքներից չվախենայի, դեպքի մասին իրավապահներին կհայտնեի: Բայց ես վախեցած էի, այդ պատճառով էլ հաղորդագրություն եմ ուղարկել Կարենի անունից իր ընկերներին: Չէի մտածում, որ այդպիսի ավարտ կունենա…Ես շոկի մեջ էի, ոչ ադեկվատ վիճակում, չէի կողմնորոշվում նման իրավիճակում ինձ ոնց պահեմ, չգիտեի` իրավապահներին ասեմ, թե հարազատներիս: Ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար ինչ անել»:

Գեւորգ Զոհրաբյանը կրկնեց ՝չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ասաց՝ չի հիշում, թե նախաքննության ընթացքում ինչ ցուցմունք է տվել, բայց հիշում է՝ 15 հոգի դիմակավորված ոտքերով իրեն խփում էին, ասում էին՝ մեղքն իր վրա վերցնի. «Ես սպանություն չեմ կատարել, որ մեղքն ընդունեմ»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Զոհրաբյանին եւ Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031