Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիլաշփոթ իրավիճակ է ստեղծվելու». «Սասնա ծռերի» պաշտպան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 16:51 Share

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործը կիսվեց ընդհանուր առմամբ երեք մասի՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: Ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Մուշեղ Շուշանյանի համար քրեական գործի քննությունը երեք մասի բաժանելու որոշումը հասկանալի չէ:

«Արդարադատության իրականացման տեսանկյունից սա լուրջ խոչընդոտներ է ստեղծում: Մեր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների հիմքում գրեթե նույն ապացույցներն են: Ստացվում է, որ երեք առանձին գործով նույն ապացույցներն են հետազոտվելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ երեք դատավարություններից յուրաքանչյուրում վկաները տարբեր ցուցմունքներ կտան: «Իսկ դա նշանակում է, որ շիլաշփոթ իրավիճակ կստեղծվի: Ինչպե՞ս է խնդիրը լուծվելու, պատասխանն այս պահին չկա»,-նկատեց փաստաբանը: Հավելենք, որ «Սասնա ծռերի» գործով դատավարության օր դեռեւս նշանակված չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031