Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից մեկը հացադուլի մեջ է

Հոկտեմբեր 13,2017 20:25

Նորք Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր  ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հայտարարեց՝ անցյալ հինգշաբթի օրվանից հացադուլի մեջ է: Նա  պահանջեց փոխել իր խափանման միջոցը՝ պնդելով, որ լուրջ առողջական խնդիրներ ունի:

Ի պատասխան դատարանն ասաց, որ եթե առողջական վիճակի վատացման  մասին փաստաթղթեր ներկայացվեն, ապա ամբաստանյալի միջնորդությունը դատարանը կքննի: Սարիբեկյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն էլ նիստից հետո  լրագրողներին ասաց, որ ավելի վաղ դատարանը մերժել էր խափանման միջոց կալանքը փոխելու իրենց միջնորդությունը.

«Հիմա իմ պաշտպանյալին այլ տարբերակ չի մնում, քան հասնել խափանման միջոցի փոփոխությանը՝ հացադուլի միջոցով»:

Ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանն էլ անդրադառնալով  դատարանին ներկայացված իրենց դիմումին՝ խափանման միջոցը առողջության հետ կապված փոխելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

Ըստ փաստաբանի՝  հոկտեմբերի 2-ին միջգերատեսչական հանձնաժողովը դատարանին հայտնել է, որ ամբաստանյալին անհրաժեշտ է կատարել մի շարք նեղ մասնագիտական հետազոտություններ՝ դրանց կատարումը հանձնարարելով Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին:

Այսօրվա դատական նիստին, սակայն, դատարանը հայտնեց, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից հայտնել են, որ իրենք հիվանդ ընդունելու տեղ չունեն: Կարմեն Պողոսյանի խոսքով, ինքը հաջորդ դատական նիստում հանդես կգա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031