Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը մասնակցելու է ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը. «Ազատություն» ռադիոկայան

Հոկտեմբեր 30,2017 16:28

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կմասնակցի ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը:

«Վշտի պատ» կոչվող հուշահամալիրի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:

«Մոսկվայի կենտրոնում կայանալիք այսօրվա արարողությանը մասնակցելու է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը», – հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խորհրդային շրջանի մի շարք հայտնի այլախոհներ, սակայն, հանդես են եկել բաց նամակով՝ նման հուշակոթողի բացումը ցինիզմ որակելով:

«Իշխանությունների երեսպաշտությանն աջակցելը անբարոյականություն է: Չի կարելի մասնակցել մի իշխանության կազմակերպած միջոցառումներին, որն իբր ցավում է խորհրդային վարչակազմի զոհերի մասին, բայց իրականում շարունակում է քաղաքական բռնաճնշումները և սահմանափակում է քաղաքացիական ազատությունները երկրում», – նշված է մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ ներկայացնող շուրջ չորս տասնյակ այլախոհների` Kasparov.ru կայքում հրապարակված բաց նամակում:

Ուղերձի հեղինակների թվում են Վլադիմիր Բուկովսկին, Մուստաֆա Ջեմիլևը, Ալեքսանդր Պոդրաբինեկը, Վարդան Հարությունյանը, Լևկո Լուկյանենկոն, Դավիթ Բերձենիշվիլին:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031