Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքսանդր Գրիգորյանը, ուրույն կերպով ու տեսակով միշտ կմնա մեր հուշերում». Տարոն Մարգարյան

Նոյեմբեր 02,2017 21:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ ղեկավարելով Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Ալեքսանդր Գրիգորյանը՝ որպես բեմարվեստի իսկական նվիրյալ, մշտապես կարևոր ներդրում է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքի հարստացման և աշխուժացման գործում: Նրա բեմադրությունները բարձր են գնահատվել թատերական տեսաբանների և սիրվել հանդիսատեսի կողմից:

Մեծ է կորուստը մեր թատերարվեստի ոլորտի և, ընդհանրապես, մշակույթի համար: Երևանյան իրական մթնոլորտ ստեղծողներից և կրողներից մեկը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, ուրույն կերպով ու տեսակով միշտ կմնա մեր հուշերում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև անվանի արվեստագետի բոլոր երկրպագուներին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել