Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնիայի կառավարության 8 անդամներ կալանավորվել են

Նոյեմբեր 02,2017 23:54

Իսպանիայի ազգային դատական կոլեգիան որոշում է ընդունել կալանավորել Կատալոնիայի կառավարության 8 անդամների, որոնք իշխանությունից հեռացվել էին անկախության հռչակումից հետո: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանց թվում է տարածաշրջանի փոխնախագահ Ուրիոլ Ժունկերասը:

Մադրիդում տեղի ունեցած դատական նիստին ներկա են եղել Կատալոնիայի կառավարության 9 անդամներ, նրանցից 8-ը կալանավորվել է՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:

Իսպանիայի դատախազությունը փորձում է ձերբակալել Կատալոնիայի կառավարության ևս 5 անդամների՝ վարչապետ Կարլոս Պուչդեմոնի գլխավորությամբ, որոնք Մադրիդի դատարան չէին ներկայացել:

Ձերբակալված նախարարները մեղադրվում են ապստամբության, պառակտիչ գործունեության  և պետական միջոցները ծախսելու մեջ: Նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:

Կառավարության ևս մեկ նախկին անդամ Սանտի Վիլային, որը ղեկավարում էր ձեռնարկատիրությունների և գիտության դեպարտամենտը, դատախազությունը խնդրել է ազատ արձակել 50 հազար եվրո գրավի դիմաց: Վիլան հրաժարական էր տվել դեռ նախքան անկախության հռչակումը:

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը և կառավարության ևս 4 անդամներ դատարան չեն ներկայացել, նրանք գտնվում են Բելգիայում: Իսպանիայի դատախազությունը նրանց ձերբակալության եվրոպական օրդեր է խնդրել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ամենաքաղաքակիրթ պետությունն էլ վեր է ածվում Ադրբեջանի,եթե նրա մի մասը ցանկանում է ինքնուրույն ապրել:Այժմ կարելի է հասկանալ Արգամունտին՝Ադրբեջանին պաշտպանելու համար:
    Մեծն Շիրազը ասել է՝կանգնեմ Մասիսի գագաթին, թքեմ քաղաքակրթության ճակատին…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930