Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարին եզրափակեց երկրորդ անընդմեջ հաղթանակով

Նոյեմբեր 13,2017 22:30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան 2017-ի վերջին հանդիպումն անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի թիմն «անհյուրընկալ» գտնվեց Կիպրոսի ընտրանու հետ ընկերական խաղում՝ հաղթելով 3:2 հաշվով:

Մեր թիմից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Հայկ Իշխանյանը՝ Հայաստանի հավաքականի կազմում խփելով իր առաջին գոլը: Քսան րոպե անց սկսած գեղեցիկ կոմբինացիան գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Վարազդատ Հարոյանը:

Հանգստից հետո հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց հարվածով  հաշիվը դարձրեց 3:1:

Այդուհանդերձ խաղավարտից րոպեներ առաջ կիպրոսցիները խփեցին երկրորդ գոլը՝ 3:2:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930