Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն 100 միլիոն դոլար վարկ է տալիս ռազմական արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար

Նոյեմբեր 15,2017 18:02

Ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Այս մասին կառավարության նիստում վաղը կհայտարարվի:

Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, կառավարությունում սույն համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծ է մշակվել:

Ըստ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, հայկական կողմը վարկն օգտագործում է ԱՄՆ դոլարով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչեւ 90 տոկոսի ֆինանսավորման համար: Կանխավճարները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակաս եւ կատարվում են հայկական կողմի կողմից՝ հօգուտ ռուսական լիազորված կազմակերպությունների, ԱՄՆ դոլարով:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022 թթ. ընթացքում:

Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս հայկական կողմը 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին կատարում է կոմիսիոն վճարում հայկական կողմից վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով: Նշված վճարումը կատարվում է ԱՄՆ դոլարով կամ ՀՀ ֆինանսների նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջեւ համաձայնությամբ՝ ռուսական ռուբլով՝ ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի` Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված փոխարժեքով եւ ենթակա չէ Ռուսական կողմից փոխհատուցման:

Հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը պարտավոր է մարել 15 տարվա ընթացքում. յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին, ընդ որում՝ վարկի մարման առաջին վճարումը կատարվում է 2023 թ. մայիսի 15-ին: Վարկի տոկոսավճարները հաշվարկվում են տարեկան 3,0 տոկոս տոկոսադրույքով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930