Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել. EcoNews.am

Նոյեմբեր 15,2017 22:07

Օրերս կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները:

Մեր տեղեկությունների համաձայն, նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել: Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացել են մոտենալ, քանի որ զինված չեն եղել: Միջադեպի մասին վերջիններս տեղյակ են պահել ոստիկանությանը: Ըստ մեր տեղեկությունների, ընթանում է հետաքննություն:

Տեղեկությունը ճշտեցինք նաև Ոստիկանության լրատվության բաժնից, որտեղից մեզ հայտնեցին՝ ոստիկանության Դիլիջանի բաժին ստացվել է նման բովանդակությամբ դիմում, որը ստուգվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին մի խումբ անձիք հրդեհել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկը, իսկ նույն ամսվա 28-ին՝ մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են «Պարզ Լիճ» հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930