Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում։ Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվելիս 80-63 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Հայաստանի հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը։
Մեր թիմի հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 26-ին՝ Երեւանում՝ Դանիայի ընտրանու հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի


















































 
                         
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   