Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համաձայնագրի պահանջվող արդյունքը. «Ժամանակ»

Նոյեմբեր 28,2017 10:14

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ Երևանում հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կախարդական փայտիկ չէ, սակայն այն տալիս է հայաստանյան կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ, և կա աշխատանքի մեծ տեղ: Դեսպան Սվիտալսկին շոշափում է, անշուշտ, առանցքային խնդիր:

Շատ կարևոր է, իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ համընդհանուր ոգևորության պայմաններում՝ անկասկած միանգամայն արդարացի, երկար սպասված ոգևորության պայմաններում, այդուամենայնիվ, հոգ տանել սպասումների, այսպես ասած, չափազանցված գերաստիճան չունենալու, գերաճ չունենալու կամ չգեներացնելու համար, որպեսզի հետո կարճ ժամանակ անց հանրության մոտ չառաջանա խոր հիասթափություն:

Վերջին հաշվով, ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացքը, այլ նաև, ըստ էության, Հայաստանի եվրոպական հեռանկարներն ու արդիականացումը էապես կախված են այն բանից, թե որքանով հասարակական տրամադրվածությունը, տրամադրությունն ու էներգետիկան կլինեն կենսունակ, ոգևորող մթնոլորտ: Իսկ դրա համար, անշուշտ, շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ընկալի ըստ էության, այսինքն՝ հանրությանն այն ներկայացվի ըստ էության, առանց գույները առանձնապես խտացնելու, կամ առանց վարդագույն և կախարդական ապագայի մասին առասպելաբանության:

Դա թույլ կտա հանրությանը զերծ պահել ծայրահեղություններից, այսինքն՝ տրամադրությունների ծայրահեղությունից, և ըստ այդմ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ու Հայաստանի եվրոպական հեռանկարների հարցում ունենալ իսկապես պրագմատիկ աջակիցների և համախոհների բավական մեծ շերտ: Մյուս կողմից՝ այդ խնդիրը լուծելու համար ամենևին բավարար չէ այն, որ մարդկանց հորդորեն ավելորդ սպասումներ չունենալ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930