Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ներկայացուցիչները դիտարկումներ հայտնեցին Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատման կարեւոր ուղղությունների վերաբերյալ

Նոյեմբեր 30,2017 13:05 Share

Նոյեմբերի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ գրասենյակում հանդիպել են եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ պատվիրակության եւ ընտրական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի հետ:

Այցի նպատակն էր Ազգային Ժողովի 2107թ. ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում արտացոլված գնահատականների եւ առաջարկների քննարկումը:

Կոնգրեսի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրեցին ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները, որոնք կրել են համակարգված եւ համատարած բնույթ՝ ոտնահարելով իշխանություն ձեւավորելու Հայաստանի քաղաքացիների իրավունքը:

Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է, որ ռեյտինգային բաց ցուցակների ընտրական համակարգի դեմ ընտրությունների նախօրյակին բացի ՀՀԿ-ից, մյուս բոլոր կուսակցությունների մոտ թեեւ ձեւավորվել էր կոնսենսուս, սակայն հակառակ դրան, իշխանությունը պարտադրեց այդ օրենքը՝ ընտրություններից ընդամենը 8 ամիս առաջ, ծառայեցնելով այն իրենց քաղաքական նպատակներին եւ իրենց իշխանության վերարտադրմանը: Ընտրությունները անցել են ընտրողների ազատ կամարտահայտման մերժման համատարած մթնոլորտում:

Կոնգրեսի ներկայացուցիչները նաեւ իրենց դիտարկումները արեցին Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատման կարեւոր ուղղությունների վերաբերյալ:

ՀԱԿ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել