Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

ՊՆ-ն այնուամենայնիվ չի պատրաստվում գաղտնազերծել զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը

Դեկտեմբեր 01,2017 15:07 Share
Աջակցեք aravot.am-ին

2017 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկի պատճենն ստանալու պահանջով հայցի քննության շրջանակում պարզվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել: Չնայած նախորդ դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը կգաղտնազերծվի և ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով օգոստոսին հասանելի կլինի նաև arlis.am համակարգում: Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը, որը Պն-ն պետական գաղտնիք էր համարել: Դատարանը վճիռը կհրապարակի 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:30-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: