Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ջախջախվում պայմանական հակառակորդը. Արցախում աննախադեպ զորավարժություններ են. (Ֆոտոշարք և տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2017 21:01

Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի միջեւ ռազմական գործակցության շրջանակում հայկական երկրորդ հանրապետության տարածքում այսօր զորավարժություններ անցկացվեցին: Երկու հանրապետությունների ԶՈՒ միասնական զորախումբը նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է իրականացնում՝ նպատակ ունենալով ցույց տալ ստորաբաժանումների պատրաստվածությունը եւ ունակությունները՝ հարձակողական գործողության դեպքում:

Արցախ այցելած լրագրողների հետ զրույցում միասնական զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը տեղեկացրեց՝ ըստ զորավարժության սցենարի՝ հակառակորդը ճեղքել է հայկական կողմի առաջնագիծը, վերջինս էլ սկսում  է կասեցնել  հակառակորդի առաջխաղացումը:

«Մենք հիմնականում վարում ենք հարձակողական մարտ. այսինքն, ոչ միայն կանգնեցնում ենք հակառակորդին, այլեւ մեծամասշտաբ հարձակում իրականացնում՝ մինչեւ վերջնական ջախջախում»,-նշեց Տիգրան Փարվանյանը:

Տարածքի օդային հետախուզումը կատարվում է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Ավարտին հրամանատարներն արձանագրեցին, որ միասնական զորամիավորումն իր առջեւ դրված խնդիրը կատարել է հաջողությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Գյուլնազ տատի հեքիաթներից» – նշեց Տիգրան Փարվանյանը:
    Հետո—Վերցնում է մի թուղթ,
    Գրում է.—«Ում որ հարկն է.
    Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031