Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

Դեկտեմբեր 31,2017 16:18

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հասկանաք, որ բոլորս գնահատում ենք ձեր ծառայությունը: Բոլորս պարտք, պարտավորություններ ունենք ձեր առջև, և քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց առաջին պարտավորությունն է՝ այնպես անել, որ ձեր ծառայությունն իզուր չանցնի: Մեր երկիրը եթե անվտանգ չլինի՝ քաղաքացիական պաշտոնյաները երկիրը չեն կարողանալու ծաղկեցնել: Բայց նաև չափազանց կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ մենք իրականում լավ երկիր ունենալու ենք: Մեզ ի՞նչ է պետք՝ խաղաղություն, հանդուրժողականության մթնոլորտ ու քարը քարի վրա դնելով կգնանք առաջ: Համոզված եղեք, որ իրականում տրամադրված ենք, կամք ունենք, գիտենք ինչպես է պետք երկիրն առաջ տանել և վստահ եղեք, որ ունենալու ենք լավ երկիր: Ուղղակի պետք է ռեգուլյար քրտնաջան աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031